Միացյալ Նահանգներում բնակվող երգիչ Անդրեն սոցցանցերի իր էջերում անդրադարձել է որդի ունենալու մասին լուրերին:
«Ես դեռ որդի չունեմ, բայց Աստված առաջ, մի օր կունենանք: Հերիք է սուտ և չճշտված լուրեր տարածեք: Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին», – Ինստագրամի սթորի բաժնում գրել է երգիչը:
Հիշեցնենք, որ զույգը երեխայի սպասելու մասին հայտարարել էր սիրահարների տոնին՝ փետրվարի 14-ին: