Ինչ է կատարվում Ջոնի Դեփի անձնական կյանքում Էմբեր Հերդից ամուսնալուծությունից երկու տարի անց

Էմբեր Հերդի և Ջոնի Դեփի սկանդալային ամուսնալուծությունը փոխեց երկու արտիստների կյանքը։ Ինչպե՞ս է այժմ ապրում դերասանը և արդյո՞ք ռոմանտիկ հարաբերություններ ունի։ Այս մասին US Weekly-ին հայտնել է ինսայդերներից մեկը:

Դեփի մտերիմ ընկերը, ով չի ցանկացել հայտնել իր անունը, նշել է, որ դերասանը կարողացել է կրկին խորասուզվել աշխատանքի մեջ։ Բացի այդ, նրա կողքին կան բազմաթիվ արժանի մարդիկ, այդ թվում՝ իր երեխաները, որոնց հետ նա շատ ժամանակ է անցկացնում։ Այնուամենայնիվ, «Ուենսդեյի» աստղ Ջեննա Օրտեգայի հետ սիրավեպի մասին լուրերն անհիմն էին, քանի որ հոլիվուդյան դերասանը որոշել է դադարեցնել բոլոր ռոմանտիկ հարաբերությունները տրավմատիկ փորձից հետո:

Ի դեպ, դատավարություններից հետո դերասանուհին ակնհայտորեն ավելի բարդ ժամանակ է ապրել, քանի որ գործը տանուլ տալուց հետո ստիպված է եղել դստեր հետ տեղափոխվել Իսպանիա։ «Նա մաքրել է իր անունը և ստացել հսկայական հանրային աջակցություն: Ջոնին առաջ շարժվեց։ Դա անցյալում է»,- ասել է անանուն աղբյուրը՝ հավելելով, որ «Կարիբյան ծովի ծովահենները» աստղն այժմ գրեթե ողջ ժամանակն անցկացնում է Լոնդոնում։