Գերմանիայի Շտուդգարդ քաղաքում անցկացվում են «Հայկական մշակույթի օրեր» հերթական փառատոնը: Այն թվով արդեն 9-րդ փառատոնն է և շատ սիրված ու սպասված է թե՛ մասնակիցների, թե՛ հանդիսատեսի կողմից: Փառատոնը Գերմանիայում հայկական մշակույթի մասին ամենամեծամասշտաբ ծրագիրն է, որի նպատակն է Գերմանիայի հասարակության տարբեր շերտերին ներկայացնել ու ծանոթացնել հայկական մշակույթին, արվեստին ու պատմությանը:
Այս փառատոնը պաշտոնապես գտնվում է Շտուդգարդում անցկացվող միջազգային փառատոնների պարտադիր ցանկում: Քաղաքը համարվում է Գերմանիայի մշակութային և արդյունաբերական կենտրոններից մեկը:
Փառատոնի շրջանակներում տեղի են ունենում մշակութային գործիչների հանդիպումներ, որոնք խթանում են Շտուդգարդի մշակութային կյանքի զարգացմանը և հնարավորություն են ընձեռում տարածել հայկական մշակույթը քաղաքում բնակվող տաբեր ազգությունների համար: Շդուդգարդի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Տիրատուր Սարդարյանի խոսքերով՝ այս փառատոնը մշակութային կամուրջ է կառուցում Հայաստանի ու Գերմանիայի միջև: Եվ տարեցտարի ավելի մեծ հետաքրքրության է արժանանում օտարերկրացի հադիսատեսի կողմից: