«Վախից ճչացի». Ռայան Ռեյնոլդսը բացահայտել է դստեր սարսափելի սովորությունը

Ռայան Ռեյնոլդսն ու Բլեյք Լայվլին երեք դուստր ունեն։ Ջեյմսը ծնվել է 2014 թվականին, Ինեսը՝ 2016 թվականին, իսկ Բեթին՝ 2019 թվականին։ Դերասանը պատմել է, որ ամենակրտսեր ժառանգորդուհին վառ երևակայություն ունի: Նրա խոսքով՝ դա միշտ չէ, որ հաճելի հույզեր է առաջացնում։

Արտիստը պարզաբանել է, որ աղջիկը կարող է հանկարծակի մոտենալ իրեն և ասել. «Ինչ-որ մեկը կանգնած է քո հետևում»։ «Այս պահերին ես ինձ սարսափ ֆիլմի կերպար եմ զգում, բայց երբ շրջվում եմ, դա ընդամենը վեց ոտնաչափ նապաստակ է հին ֆիլմից», – պատմել է Ռայանը:

Ռեյնոլդսն ավելացրել է, որ ինքն էլ է երբեմն վախեցնում երեխաներին։ Ինչպես պարզվում է, դերասանի նկուղում կա Դեդփուլի օրիգինալ զգեստը՝ սուպերհերոսի, ում դերը նա խաղացել է համանուն ֆիլմում։ «Մի գիշեր երեխաս ինչ-ինչ պատճառներով իջավ այնտեղ, մթության մեջ նկատեց մի ուրվագիծ և սարսափից բղավեց: Ես էլ վազեցի ներքև ու գոռացի: Մենք բոլորս մի փոքր տուժեցինք դրանից»,- հեգնանքով նշել է արտիստը Today շոուում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իր անձնական բլոգում Ռայանը լուսանկարներ էր հրապարակել «Դեդփուլ»-ի երրորդ մասի նկարահանումներից։ Նա նշել է, որ ֆիլմի երկրպագուներին սպասվում են բազմաթիվ անակնկալներ։ Օրինակ, Հյու Ջեքմանը ևս միացել է դերասանական կազմին՝ որպես Վուլվերին։