Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը ամուսնալուծության եզրին են. մանրամասներ

Երկու տարի առաջ ամուսնացած Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը կարծես թե շատ դժվարություններ ունեն իրենց ամուսնության մեջ։ Ըստ ինսայդերների՝ զույգը մոտ է բաժանմանը։

Ինսայդերներից մեկը In Touch Weekly-ին պատմել է, որ Բեն Աֆլեքը «դուրս է եկել» այն տնից, որտեղ սիրահարները միասին էին ապրում: «Նրանք գնում են դեպի ամուսնալուծություն, և այս անգամ դա [Բենը] մեղավոր չէ»: – հայտնել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը հանդիպել են 2001 թվականին, իսկ հանդիպումից անմիջապես հետո դերասանը երգչուհուն առաջարկություն է արել։ Զույգի հարսանիքը պետք է կայանար 2003 թվականին, սակայն տոնակատարության նախօրեին չեղարկվել է։ 2021 թվականին նրանք վերսկսեցին իրենց հարաբերությունները, և մի քանի ամիս անց Բենը կրկին առաջարկություն արեց Ջենիֆերին՝ դառնալու իր կինը։ 2022 թվականի ամռանը հայտնի դարձավ, որ նրանք գաղտնի ամուսնացել են։