Հրապարակվել է Dune-ի պրիքվելի առաջին թիզերը

Հրապարակվել է «Dune: The Prophecy» ֆիլմի առաջին թիզերը, որը հրապարակվել է HBO Max սթրիմինգ ծառայության կողմից։

Սերիալի գործողությունները տեղի են ունենում Դյունա տիեզերքում Փոլ Ատրեյդեսի իշխանության գալուց 10000 տարի առաջ։ Ֆիլմը կներկայացվի վեց սերիայով, որոնք հեռուստադիտողը կկարողանա տեսնել այս աշնանը։

Ինչ վերաբերում է սյուժեին, ապա այն հիմնված է Բրայան Հերբերտի և Քևին Ջեյ Անդերսոնի «Դյունայի քույրերի միաբանությունը» վեպի վրա։

Ի դեպ, Dune-ի երկրորդ մասի տոմսարկղերում անհավանական հաջողությունից հետո այն ստեղծողները որոշել են նկարահանել երրորդ ֆիլմը։ Դենիս Վիլնյովն ասել է, որ արդեն սկսել է գրել երրորդ ֆիլմի սցենարը։