Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը նոր տաղանդ է հայտնաբերել

Շայլո Ջոլի-Փիթը վերջերս հայտարարեց, որ, հակառակ մոր ցանկության, իր կյանքը կապելու է կինոյի հետ։ Այժմ աղջիկը նոր հոբբի է գտել և կարծես դրանում տաղանդավոր է։

Պարուսույց Լիլ Քելաան Քարթերը կիսվել է 17-ամյա Շայլոյի կադրերով, որտեղ նա պարում է Uncle Waffles-ի և Tony Duardo-ի Tanzania երգի ներքո: «Նրա քայլերը խենթ են: Շնորհակալություն էներգիայի համար»,- տեսանյութը մեկնաբանել է պարուսույցը։ 2022 թվականին սոցիալական ցանցերում հայտնվեց աղջկա մեկ այլ պարային կատարում. այն շատ էր հուզել նրա հորը՝ Բրեդ Փիթին։

Հիշեցնենք, որ վերջերս շատ նոր մանրամասներ են ի հայտ եկել Շայլոյի ծնողների կոնֆլիկտից։ Բրեդ Փիթն, օրինակ, հրաժարվել է իր հիմնական պայմանից՝ երեխայի խնամակալության հավասար բաժանումից։ Դրանից հետո աստղի ավագ դուստրը՝ Շայլոն, ցանկություն էր հայտնել տեղափոխվելու հոր հետ ապրելու չափահաս դառնալուց անմիջապես հետո։ Դա տեղի կունենա մայիսի վերջին։ Բացի այդ, Ջոլիի փաստաբանները խոստացել են տեղեկություններ հայտնել, թե ինչպես է Բրեդը ֆիզիկական բռնության ենթարկել Անջելինային։