Նրա անթերի ճաշակը գնահատում են ամբողջ աշխարհում, իսկ նրա հանդերձանքների ու տեսքի մասին խոսում են բոլորը։
Նա պահպանեց Միջին Արևելքի հագուստի ոճը՝ համեմելով այն կանացի ամենագնահատելի գծերից մեկի՝ համեստության հետ։
Խոսքը Հորդանանի թագուհի Ռանիա ալ-Աբդուլայի մասին է, ով 49 տարեկանում դարձավ երբևէ գահ բարձրացած ամենագեղեցիկ թագուհին:
Լիբանանի ամենահայտնի դիզայներներից մեկը՝ Գրիգոր Ջոբոտյանը, հրապարակել է թագուհի Ռանիայի լուսանկարը, որում նա կրում է իր ապրանքանիշի զգեստը։
Հայ դիզայների հագուստներից են կրել նաև Քեյթ Միդլթոնը, հոլիվուդյան աստղ Դիտա ֆոն Թիզը և նաև Իվանկա Թրամփը։