Դերասաններ Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացել է Կաննի 77-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին։
Վաչե Թովմասյանը ֆեյսբուքյան էջում այս առթիվ գրառում է կատարել և շնորհակալություն հայտնել Կարեն Կարագուլյանին:
«Իրական կինոյի տղեն հենց Կարեն Կառագուլյանն է: Իմ ճանաչած ամենատաղանդավոր հայ դերասանը երբևէ: Շնորհակալ եմ քեզ, որ հենց ինձ ես խորհուրդ տվել երկրորդ հայ կերպարի համար և շնորհակալություն, որ միշտ իմ կողքին ես»,- գրել է նա:
Նշենք՝ «Ոսկե արմավենի»-ն հեղինակավոր փառատոնի գլխավոր մրցանակն է։
Ֆիլմի ռեժիսորն ամերիկացի Շոն Բեյքերն է։
