Երգիչ Արկադի Դումիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել այն թեմային, որ երեկ համացանցում տարածվել է մի խնջույքի մասին տեղեկատվություն, որին մասնակցել է նաև երգիչը. «Երեկվանից չեն դադարում իմ անվան հետ կապված քննարկումները` Երևանում կայացած միջոցառումներից մեկին մասնակցելու պատճառով:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ միջոցառմանը ներկա եմ գտնվել բարեգործական կազմակերպություններից մեկի տնօրինության հրավերով, ներկա եմ գտնվել որպես հրավիրված երգիչ:
Այնտեղ գտնվելու որևէ այլ դրդապատճառ չեմ ունեցել:
Դադարեցրեք անհարկի քննարկումները և իմ անունը` քաղաքական այս կամ այն պրոցեսում շահարկելու փորձերը:
«Մութ սենյակում Սև կատու փնտրելու» ձեր բոլոր փորձերը ձախողվելու են: Սիրով Ձեր` երգիչ Արկադի Դումիկյան»:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանը «Սև ու սպիտակ» անվանումով մի միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցել էր նաև Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը, ՔՊ-ական Գնել Սարգսյանը և այլք: Խնջույքին ներկա է եղել նաև երգիչ Արկադի Դումիկյանը: