Դեպրեսիային բնորոշ են այնպիսի ախտանիշներ, ինչպիք են մոտիվացիայի նվազում, ներքին տառապանքի զգացում, անտարբերություն, թուլություն, հոգնածություն։
Որպես կանոն, այդպիսի մարդիկ դիմում են մի քանի մասնագետների, մինչև որ որոշվում է վերջնական ախտորոշումը։
Դեպրեսիայի ևս մեկ կարևոր ախտանիշն այն է, որ հիվանդն իր ապագան մռայլ գույների մեջ է տեսնում, մեղքի զգացում ունի և անօգնական է։ Հաճախ դեպրեսիան կարող է այս կամ այն հիվանդության արտահայտություն լինի և կարևոր է, որ այդպիսի դեպքերում մարդը չզբաղվի ինքնաբուժությամբ, այլ դիմի բժիշկներին։
Դեպրեսիան ավելի հաճախ կանանց շրջանում է հանդիպում, քան տղամարդկան։
Բայց ինքնասպանություններ գործածներն ավելի հաճախ տղամարդկանց շրջանում են հանդիպում: Բոլորն են ենթակա դեպրեսիայի, բայց ավելի շատ խոցելի խմբերի մարդիկ՝ գործազուրկները կամ մենակ մնացած մարդիկ։
Խոր դեպրեսիան կարող է ինքնասպանության հասցնել: Աշխարհում յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ մեկ մարդ ինքնասպան է լինում, մոլորակի վրա 300 մլն մարդ դեպրեսիայով է տառապում: Սա իրականում անչափ շատ է։
Եթե կարծում եք, որ ձեզ մոտ դեպրեսիա է, ապա պետք է խուսափել ինքնամեկուսացումից, բացառել ալկոհոլի օգտագործումը, դիմել մասնագետի օգնությանը՝ հոգեբանի կամ հոգեբույժի, և դրանից չվախենալ, քանի որ իրականում ամոթալի ոչինչ չկա: