Իննա Խոջամիրյանը Աբու Դաբիից լուսանկարներ է հրապարակել

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել Աբու Դաբիից և կից գրառում արել.

«Էմիրությունների թվացյալ հնաշունչ,տխրահռչակ ու խստաբարո քաղաքը, որը, սակայն, բացվում է քո առջև իր ողջ հնամենի ու նոր, գալիք գեղեցկությամբ, եթե սիրես նրան: Քաղաքը մի քանի կղզիների միավորում է, որոնք ամեն մեկը մի շունչ ունեն. մեկը մշակութային ու կրթական, մեկը կրոնական, մյուսը երիտասարդական ու ժամացային, մյուսը բուն քաղաքային: Եվ ամենակարևորը, անկախ մեր ունեցած ներքին վախերից ու պատկերացումներից, համարվում է աշխարհի ամենաապահով անկյուններից մեկը:

«Մշակութային կզղու» գոհարը Աբու Դաբիի Լուվրն է: Պաշտոնապես Փարիզից ստացել են Louvre անվանումը. անտանելի սիրուն, ֆուտուրիստական ճարտարապետություն ունի. իհարկե ոչ ամբողջը, բայց մեծապես արժեքավոր ու աչք շոյող գործեր կգտնեք. Դա վինչի, Մոնե, Կանդինսկի, Պիկասո: Պարբերաբար նաև ժամանակավոր ցուցադրություններ են բացվում, ոչ պակաս արժեքավոր: Լուվրի հարևանությամբ մոտ ապագայում կբացվի նաև Zayed National Museum-ը, որը աներևակայելի արագությամբ են կառուցում, և հաջորդ այցին էլ նախատեսում եմ դա տեսնել: Որ գնաք մի օր` կիսվեք իմ հետ տպավորություններով»: