50-ամյա Նաոմի Քեմբլը չի դադարում հիացնել իր երկրպագուներին սլացիկ ու գայթակղիչ կազմվածքով ու նրբագեղ, էլեգանտ տեսքով։
Չնայած իր իդեալական տեսքին՝ Նաոմին չի դադրում դիմել կոսմետիկ միջամտությունների՝ ցանկանալով վերադարձնել իր երբեմնի երիտասարդությունն ու թարմությունը։ Աստղի մտերիմների պնդմամբ՝ կոսմետիկ միջամտություններն առավել հաճախակի բնույթ սկսեցին կրել նրա մոտ այն բանից հետո, ինչ Նաոմիի մեծահարուստ ռուս սիրեցյալը լքեց իրեն՝ սկսելով հանդիպել 20-ամյա մոդելի հետ։
Դա իրական հարված էր գեղեցկուհու համար, ով որոշեց այլևս չհանդիպել ոչ մի տղամարդու հետ՝ իրեն ամբողջովին նվիրելով աշխատանքին։
Օրեր առաջ իր ինստագրամյան էջում Նաոմին հրապարակել է երիտասարդ տարիների գեղեցիկ լուսանկարներից մեկը, ինչն ավելի ակնառու է դարձնում այն փաստը, որ մոդելը կարոտում է իր երիատսարդ օրերին և երազում է 20-ամյա աղջկա տեսք ունենալ։
Ի տարբերություն Նաոմիի՝ նրա մայրը երբեք իրեն ծեր չի զգում և չի դիմում ոչ մի կոսմետիկ միջամտությունների։
«Միայն թե ես էլ մորս պես լինեմ 17 տարի անց»,- ասել է Նաոմի Քեմբլը: Հիեցնենք, որ աշխարհահռչակ սևամորթ մոդել Նաոմի Քեմբլի մայրն այս տարի նշում է իր 67-ամյակը: