Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը ինստագրամյան էջում Թբիլիսիից լուսանկարների շարք է հրապարակել:
Հիշեցնենք, օրերս նա ընկերների հետ Եգիպտոսում էր: Այս շրջանում դերասանուհին եթերային զբաղվածություն չունի:
Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Ժաննան անկեղծացել էր և իր մասին մի քանի բացահայտում արել, մասնավորապես, որ սիրում է տնային գործերով զբաղվել՝ խոհանոցում աշխատելիս հաճույք է ստանում և սիրում է արդուկ անել, բայց չի սիրում անկողին հավաքել: