«Կարող էր ավելի վատ բան լինել». թալանել են Անի Երանյանի մեքենան

Անի Երանյանը վերջին շրջանում սոցցանցերում բավական ակտիվ է և անդրադառնում է իր կյանքում տեղի ունեցող իրադարձություններին ու հանդիպումներին:

Օրեր առաջ դերասանուհին պատմել էր, որ նոր մեքենա ունի, որի հետ կապված միջադեպ է տեղի ունեցել: Պարզվում է՝ Լոս Անջելեսում բնակվող Երանյանը տատիկներին տարել է Սանտա Մոնիկա, մեքենան կայանելուց րոպեներ անց հետևի ապակին ջարդել են ու ներսում եղած բոլոր իրերը տարել: Այս մասին գրում է BRAVO.am-ը:

«Շնորհավոր նոր մեքենաս: Չգիտեմ՝ դուք ոնց, բայց ես նման դեպքերում ասում եմ՝ փառք Աստծուն, որ ամեն ինչ նման ավարտ ունեցավ. կարող էր ավելի վատ բան լինել»,- գրել է նա:

Մինչ այդ Երանյանը հայտնել էր, որ տատիկները մեկ ամսով իրեն հյուր են գնացել: «Չեմ հավատում երջանկությանս եւ չեմ էլ կարող նկարագրել, թե ինչ անսահման է այն»,- գրել էր դերասանուհին:

Աղբյուր՝ BRAVO.am