Միխայիլ Բոյարսկու թոռնուհին խելքահան է անում տղամարդկանց

Միխայիլ Բոյարսկիու թոռնուհին՝ Եկատերինա Բոյարսկայան, մեծ ճանաչում ձեռք բերեց, ոչ միայն հայտնի պապիկի, այլ իր յուրահատուկ կազմվածքի շնորհիվ:
Գեղեցկուհին լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ ընկերները, ընտանիքը, ինստագրամյան հետևորդները նախկինում հաճախ էին խորհուրդ տալիս նիհարել՝ քննադատելով իրեն շատ սնվելու և ավելորդ քաշի համար:
Եկատերինան փորձել է տասնյակ դիետաներ, սակայն դրանցից ոչ մեկը չի տվել իր ցանկացած արդյունքը: Բազմաթիվ չարչարանքներից հետո Եկատերինան հանձնվեց: Նա անգամ տևական ժամանակ այցելել է հոգեբանների, որպեսզի կարողանա ընդունել իր մարմինն ու սիրել ինքն իրեն այնպիսին, ինչպիսին որ կա:
Այսօր Եկատերինան բոդիպոզիտիվիզմի ակտիվ քարոզիչներից մեկն է: Գեղեցկուհին զբաղվում է մդելինգով և բավականին պահանջված է անվանի բրենդների ու մոդելային գործակալությունների կողմից:
Նրա ինստագրամյան բոլոր հրապարակումներն արժանանում են հազարավոր հաճոյախոսությունների ու ջերմ խոսքերի:
Իր հյութեղ բարեմասնությունների ու շքեղ կազմվածքի շնորհիվ Եկատերինայի երկրպագուների քանակը գնալով մեծանում է: