«Иванушки International» փոփ-խմբի կատարողներից Կիրիլ Տուրիչենկոն առաջին անգամ այցելել է Հայաստան: Երգիչն ինստագրամում պատմել է Հայաստանում անցկացրած օրվանից՝ ներկայացնելով ամփոփիչ տեսանյութ:
«Երեկ զարմանալի օր եմ անցկացրել Երևանում: Կիսվում եմ ձեզ հետ Հայաստանի հոգևոր կենտրոնի՝ Էջմիածնի կադրերով: Իսկ շուտով ցույց կտամ, թե վերադառնալիս ինչի պատճառով էր ուղեբեռս ծանր», – գրել է 41-ամյա Տուրիչենկոն: Նա խոստովանել է նաև, որ Երևանում ծառից իր ձեռքով թութ է քաղել և համտեսել:
Ավելի ուշ Տուրիչենկոն տեսանյութ է հրապարակել Գումի շուկայից և նշել, որ ծանր ուղեբեռի պատճառը այս առևտրի կենտրոնն է և այնտեղ վաճառվող չրերը: