Ծնվել է երգչուհի Լիլուի 3-րդ բալիկը: Նա ինստագրամյան էջում հրապարակել է նորածին դստեր հետ լուսանկարը:
«Բարով ծնվեցիր մեր աղջիկ, Էվա»,- գրել է երգչուհին:
Հիշեցնենք, որ երգչուհին այս պահին բնակվում է Միացյալ Նահանգներում: Ամիսներ առաջ, երգչուհին հրապարակել էր ֆոտոշարք՝ հայտնելով, որ կայացել է երեխայի սեռի պարզման արարողությունը: Նշենք նաև, որ Լիլուն ունի մեկ որդի, և արդեն 2 դուստր: