21-րդ դարում մարդու արտաքինը մեծ դեր է խաղում: Այսօր պլաստիկ վիրաբուժությունն ու կոսմետոլոգիան կատարելագործում են իրենց հնարավորությունները, որովհետև սոցիոլոգների հավաստմամբ՝ 2120 թվականին երկիր մոլորակի վրա այլևս չեն մնա այնպիսի մարդիկ, ովքեր չեն դիմել նման միջամտությունների:
Անգամ աֆրիկյան աղքատ երկներում այս ճյուղերը սկսել են զարգանալ:
Սակայն գոյություն ունի պլաստիկ վիրահատության նոր ու յուրահատուկ տեսակ, որը ոչ միայն զբաղվում է դիմագծերի փոփոխմամբ կամ ինչ-որ թերությունների շտկմամբ, այլ ձևափոխում է մարդու արտաքինն ամբողջովին: Այս վիրահատության դեպքում աշխատում են միանգամից մի քանի մասնագետներ և կատարվում է 9-14 վիրահատություն:
Վիրահատությունից հետո արթնանալով՝ մարդը կարող է ինքն իրեն չճանաչել:
«Մարդուց մենք կարողանում ենք ստանալ լրիվ մեկ այլ մարդ: Վիրաբուժության այս տեսակի դրական կողմերից մեկն այն է, որ մարդիկ ստիպված չեն լինում դիմել բազմաթիվ վիրահատությունների ու այդքան ենթարկվել անզգայացման կամ այլ դեղամիջոցների բացասական ազդեցություններին»,- պատմում է բժիշկ Օգյուստ Բրոնիեն, ով Ֆրանսիայում առաջինը իրականացրեց այդ վիրահատությունը:
Վիրահատությունը չափազանց ռիսկային է, որովհետև երկարատև անզգայացման պատճառով լինում են մարդիկ, ովքեր հայտնվում են կոմայի մեջ կամ հետագայում չափազանց բարդ են վերականգնվում:
Հայտնի է, որ այս վիրահատությանը դիմել է ռեալիթի շոուների մասնակից Նիտա Կուզմինան: Գեղեցկուհին լրագրողների հետ զրույցում հավատացնում է, որ չի զղջում իր դիմած միջամտությունների համար և չի կարողանում դեռ հավատալ, որ այդքան գեղեցիկ ու իդեալական է դարձել բժիշկների շնորհիվ: Մինչ այդ Նիտան դիմել է մի քանի անգամ մամոպլաստիկայի և ռինոպլաստիկայի, սակայն հասկանալով, որ իր ցանկություններն այդքանով չեն սահմանափակվելու՝ նա որոշել է գնալ ռիսկի՝ փոխվելով ամբողջությամբ: