Հաղորդավարուհի, դերասանուհի Մարիաննա Քոքչյանն Իսնագրամի իր էջում լուսանկարների նոր շարք է հրապարակել իտալական Միլանից:
«Միլանը բոլորի մոտ առաջին հերթին fashion week-ի հետ ա ասոցացվում, բայց արի ու տես, որ այն նաև օպերային երաժշտության քաղաք ա:
Teatro alla Scala-ն ևս մի պատճառ ա, որը կարող ա ավելանալ ձեզ մոտ Միլան այցելելու համար:
Լա Սկալա թատրոնը օպերային մշակույթի հայտնի կենտրոններից ա, ու ինձ շատ հետաքրքիր էր հայտնվել մի վայրում, որտեղ ժամանակին ելույթ են ունեցել Էնրիկո Կարուզոն, Մարիա Կալասը, Շալյապինը ու այլ լեգենդար արտիստներ:
Թեկուզ մի քանի ժամով էս վայբն ու շունչը զգալ ա պետք, ու սա իմ էն փորձառություններից էր, որով անպայման ուզում էի կիսվել նաև ձեզ հետ: Ի դեպ, ներսում մոտ 2000-ից ավելի հանդիսատես ա տեղավորվում, պատկերացնու՞մ եք մասշտաբներն ու իմ էմոցիաներն էդ պահին, իսկ տոմսը 45$ արժի: Էնպես որ անպայման պահպանեք գրառումը, որ եթե մի օր Միլանում հայտնվեք, Լա Սկալա ևս այցելեք»,- գրել է բլոգերը: