Երջանկություն, որն անվերջ ու հարատև չի լինում. այդպես անգամ հետաքրքիր էլ չէ, այլ՝ ձանձրալի ու տարօրինակ: Չէ՞ որ կյանքը մի խաղ է, որտեղ չի կարող անվերջ ու հարատև լինել ոչ մի բան. նույնն էլ՝ երջանկությունը: Երջանիկ լինում են պահերն ու տվյալ րոպեին զգացած ու ունեցած ապրումները: Այ հենց դրա համար էլ պետք չէ տանջվել, պայքարել և փնտրել անվերջանալի երջանկություն. այդպես դու միշտ կլինես պայքարի ու պատերազմի մեջ ինքդ քեզ հետ: Հակառակ սրա՝ պետք է երջանիկ դարձնել պահերն ու ձգտել հնարավորինս շատ ունենալ դրանցից: Ի վերջո, երջանիկ պահը գուցե անցնի, բայց այ հիշողությունը ջնջել երբեք հնարավոր չէ: Ստեղծել է պետք երջանիկ պահ, որպեսզի հետո այն հիշելիս ժպտաս ու ջերմանաս: Եվ եթե այսօր երջանիկ ես նրա հետ, չի բացառվում, որ վաղը գուցե լինի հակառակն ու բաժանվես նրանից: Ցավոք, այս օրերին հաճախ է հանդիպում երևույթն ու այն սովորականի նման մի բան է դարձել:
Հայտնիներ, որոնք ջերմ լուսանկարներ էին հրապարակում, սիրո խոստովանություններ ու առաջարկներ անում միմյանց, միասին ճանապարհորդում, սակայն … նրանց համատեղ երջանիկ պահերը հարատև չեղան:
ShowBiz.am -ը առանձնացրել է այն հայ հայտնիներին, որոնք վերջերս են բաժանվել:
Սոս Ջանիբեկյան և Մադոննա Հարությունյան
Իննա Խոջամիրյան և Հայկ Պետրոսյան
Մաշ (Wing) և Տիգրան
Կարո Հովհաննիսյան և Ռիտա Մարգարյան
Արթուր Հակոբյան և Սվետլանա Բոսնոյան