Քիմ Քարդաշյանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրենից լավ ոչ ոք չի կարող վաճառել Skims ապրանքանիշի իրերը։ Աստղը բավականին հաճախ իր գովազդային արշավներում ներգրավում է հայտնի դեմքերի, օրինակ՝ Լանա Դել Ռեյին, Քիմ Քեթրոլին, ռեփեր Աշերին, ֆուտբոլիստ Նեյմարին, Քարդի Բին և այլ հայտնիների։ Այս անգամ արշավի գլխավոր աստղն է Բրիջերթոնի աստղ Նիկոլա Քոկլանը:
Կադրերում դերասանուհին կեցվածք է ընդունում դեղին, վարդագույն, կապույտ և մոխրագույն գույների զգեստներով։ Նրա մազերը արձակված են և կոկիկ հարդարված: Ի դեպ, լուսանկարն արվել է ռուս լուսանկարիչ Ելիզավետա Պորոդինայի կողմից, և, ինչպես միշտ, այն շատ գեղեցիկ է ստացվել։
Ի դեպ, հենց վերջերս Քիմ Քարդաշյանը դարձել էր բրենդի նկարահանումների գլխավոր հերոսուհին։ Նա ցուցադրել էր այս տարվա ամենաթրենդային բիկինիները։



