Հեռուստահաղորդավար, ինֆլյուենսեր Արևիկ Ուդումյանն ինստագրամյան իր էջում երեխաների հետ լուսանկարներ է տեղադրել և գրառում արել:
«Ծնող լինելուց ավելի երջանիկ, բայց միևնույն ժամանակ պատասխանատու բան չկա աշխարհում: Առաջ ավելի հեշտ են եղել այս թեմաները, կյանքը միգուցե հեշտ չի եղել, բայց վախերն ավելի քիչ են եղել, ժամանակն էլ` դանդաղ: Հիմա ուզում ես գրկել ձագուկներիդ ու պաշտպանել փորձանքների անվերջությունից, բայց հասկանում ես, որ իրենց իսկ ինքնուրույնության համար հակառակն է պետք անել»,- գրել է Արևիկը: