«Ամենաշատը սիրում եմ տուն հետ գալս». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամի իր էջում լուսանկար է տեղադրել և գրառում արել.

«Ես դեռ չծնված, ու հետո իմ 40 օրականը չլրացած՝ ծնողներիս հետ ինքնաթիռով ճամփորդել եմ, երևի դրա համար էլ սիրում եմ ինքնաթիռով թռչել, մենակ մնալ ինքս ինձ հետ, չշտապել ոչ մի տեղ ու չսպասել ոչինչ՝ թռիչքի ընթացքում:

Վերջում էլ պարզվում է, որ «մի հիանալի անձնավորություն» էիր: Սովորել եմ սիրում ու բացահայտել նոր աշխարհներ, ենթամշակույթներ, մարդկանց ու ամենաշատը սիրում եմ տուն հետ գալս, միայն, թե վերջերս, անկախ ժամից, ահավոր երկար հերթեր են օդանավակայանում:

Հարց. հնարավոր չէ՞ ՀՀ քաղաքացիներին առանձին գծով անձնագրային ստուգումն անցակցնել, որ հազարումի խառը թռիչքների հերթերի մեջ մարդիկ չկանգնեն ժամերով իրենց երկիր մտնելիս:

Ամբողջ աշխարհում տվյալ երկրի քաղաքացին անցնում է իր համար նախատեսած հատվածով, մեզ մոտ՝ խառնուշտիկ:

Վերջին անգամ լուսադեմին, հոգնած ջարդված ու անթիվ անհամար հերթերով մի կերպ անցանք, 4-5 ինքնաթիռ էր նույն ժամին իջել ասացին: Ասում են ինչ-որ «արագ գիծ են» գործարկել, 9000 դրամ վճարում ես ու արագ հերթով անցնում, դեռ չեմ փորձել, իհարկե դա էլ տարբերակ է, բայց հաստատ չի մեղմում 2 ժամանոց հերթում օտարազգիների հետ երկար՝ իրենց երկիր մուտք գործող ՀՀ քաղաքացիների անսպառ հերթերը, մանավանդ երկարագույն թռիչքներից հետո:

Ինչ՞ կասեք, հնարավոր չի՞ լինի իրագործել:

Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ, չկա՜»: