«Gucci» բրենդի ցուցադրություններին մինչ այս երբեք չեն մասնակցել ազգությամբ հայ մոդելներ, սակայն Արմինեն իր օրիգինալ ու յուրահատուկ արտաքինի շնորհիվ կարողացավ գրավել անվանի դիզայներների սրտերը՝ հայտնվելով աշխարհահռչակ բրենդի ցուցադրությանը:
Արմինեն իր միկրոբլոգի Stories բաժնում (որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո այն անհետանում է) կիսվել է ցուցադրությունից լուսանկարներով:
Հիշեցնենք, որ բրենդի ցուցադրությունները միշտ աչքի են ընկնում իրենց յուրահատկությամբ ու նոր, չսպասված, սկանդալային լուծումներով:
2018 թվականին «Gucci»-ի՝ Միլանում ներկայացված ցուցադրության ժամանակ մոդելները բարձրահարթակ են դուրս եկել՝ որպես աքսեսուար տանելով իրենց «արհեստական գլուխները»:
Բացի գլուխներից, կլատչների փոխարեն ցուցադրվել են վիշապների ձագեր և օձեր:
«Gucci»-ի կրեատիվ տնօրեն Ալեսանդրո Միկելեն բարձրահարթակի տարածքը ներկայացրել Էր վրահատարանի տեսքով՝ կենտրոնում վիրահատության սեղանով: