Անժելա Սարաֆյանը Ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկարներ և տեղեկացրել, որ նկարահանվում է նոր ֆիլմում: Նոր նախագծում Անժելան մայրանալ պատրաստվող հարսնացուի կերպարում է:
Սարաֆյանի հետ նույն ֆիլմում է խաղում նաև Ադրիան Մարտինեսը: Ամերիկացի դերասանը հայտնի է «Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը» և «Ֆոկուս» ֆիլմերից: «Ամենաքաղցր մարդիկ, ամենահաճելի ֆիլմը: Շուտով»,- գրել է դերասանուհին:
Ամերիկաբնակ դերասանուհուն մեծ ճանաչում բերեց Գոռ Կիրակոսյանի «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմը: Վերջին անգամ Անժելան Հայաստանում նկարահանվել է այս ֆիլմում՝ 2012 թվականին:


