«Ու դե մի օր». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ

Երգչուհի Բրյունետը ներկայացրել է իր նոր հեղինակային երգը՝ «Ու դե մի օր»: Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Բրյունետն է, պրոդյուսերը՝ Նարե Մանուկյանը, պարը բեմադրել են Ժան Աբրահամյանն ու Արման Խաչատրյանը: Տեսահոլովակի ռեժիսորն է Ալբերտ Խուդոյանը: Տեսահոլովակը նկարահանվել է Հայաստանի ազգային պատկերասրահում: