Արփի Գաբրիելյանը լուսանկարներ է հրապարակել ամուսնու հետ նկարահանված նոր տեսահոլովակից

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանն ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ նոր դուետով է հանդես եկել։ Երգը կոչվում է  «Ինձ գրկիր ամուր»։ Տեսահոլովակը համացանցում արդեն հարյուր հազարավոր դիտումներ ունի։

Արփի Գաբրիելյանը սոցցանցերի իր էջերում տեսահոլովակի նկարահանման ընթացքից լուսանկարներ է հրապարակել։

Նշենք, որ Միհրանն ու Արփին ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերին։ Նրանց որդին՝ Ռոբերտը, լույս աշխարհ է եկել 2020-ի ամռանը։