Հրաչ Քեշիշյանի որդու հարսանիքին ներկա են եղել շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ

Օրերս Դվին հյուրանոցում տեղի է ունեցել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի որդու հարսանիքը, որին ներկա են եղել շոու բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչները:

Ռեժիսորի որդին՝ Վահեն ամուսնացել է պարուհի՝ Սուսիի հետ, նրանք հարսանեկան առաջին պարը պարել են Հայկոյի «Սիրում եմ» երգի ներքո:

Երեկոն վարել է դերասան, երգիչ Ներսես Ավետիսյանը, ողջույնի խոսքով հանդես են եկել հաղոդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, հաղորդավար Ավետ Բարսեղյանն ու դերասան Խորեն Լևոնյանը: Հարսանեկան արարողությանը ներկա են եղել Արամեն, Ավետ Բարսեղյանը, Սոֆի Մխեյանը, Ներսես Ավետիսյանը, Էրիկը, Սիրուշոն՝ ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ, Արսեն Գրիգորյանը, Նառան, Արսեն Սաֆարյանը և այլն: