Ավելի թույն, քան Բիանկա Ցենսորին. Քեթի Փերին ցուցադրել է իր «մերկ» զգեստը

Երգչուհի և դերասանուհի Քեթի Փերին հանդես է եկել «մերկ» կերպարով։ Նրա մինչև հատակ հասնող զգեստն ավելի բացահայտ էր, քան ցանկացած «մինի»:

Թերևս 39-ամյա աստղը Vogue World-ում կրել է իր ողջ կարիերայի ամենահամարձակ հանդերձանքը, գրում է Page Six-ը։ Կարելի է ասել, որ Քեթիի ամբողջ զգեստը բաղկացած էր ոչ այլ ինչից, բացի կտրվածքներից, որոնց տակից նույնիսկ ներքնազգեստը չէր երևում։

Զգեստի ստորին հատվածը զարդարված էր սև ու մարմնագույն ծաղիկներով, որոնք արդյունավետ խաղում էին աստղի յուրաքանչյուր շարժման հետ։ Նա տեսքն ամբողջացրել է սև ժանյակավոր երկարաճիտ կոշիկներով։

Քեթիի համար համարձակ քայլ էր նման զգեստ հագնելը, քանի որ նա վերջերս ֆիասկոյի միջով անցավ շոուի ուղիղ եթերում պայթած տոպով: