Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը և իր ամուսինը՝ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը, այս օրերին ևս իրենց հանգիստն են անցկացնում հեքիաթային Բալիում։ Հիշեցնենք, որ Սոֆյայի քույրը՝ Մայան, նույնպես գտնվում է Բալիում՝ ամուսնու հետ միասին։ Սոֆյան նոր, գեղեցիկ և ջերմ լուսանկարներ է հրապարակաել իր ինստագրամյան էջում, լուսանկարներում նա և Աշոտը գրկախառնված համբուրվում են։ «Քեզ հետ ամեն տեղ դրախտ է»,- լուսանկարներին կից գրել է Սոֆյան՝ խոսքն ուղղելով սիրելի ամուսնուն։