Պրոդյուսեր, հումորիստ Մենչի դուստրը՝ բլոգեր Էլինա Պետրոսյանը, ինստագրամյան էջում սիրելիի հետ հրապարակում է արել, որտեղ նաև ցուցադրել է նրա նվիրած թանկարժեք մատանին:
Էլինայի ընտրյալը Անդրանիկ Սիմոնյանն է, զույգը հաճախ է ռոմանտիկ տեսանյութեր հրապարակում:
Նշենք, որ հարցազրույցներից մեկում Մենչը խոսել էր դստեր՝ ընկեր ունենալու մասին և ասել, որ խոսակցությունները, թե Էլինայի նշանածը մեծահարուստ է, չեն համապատասխանում իրականությանը։ «Հեքիաթ է։ Խոսելով չենք հասկանում, որ կարող ենք նեղացնել երեխային։ Բոլորի պես աշխատող, ապրող մարդիկ են»,- ասել էր նա։