Դերասանուհի Անի Երանյանը երկարատև դադարից հետո թարմացրել է իր միկրոբլոգը։ Նոր լուսանկարները, որոնք հրապարակվել են մի քանի ժամ պարբերականությամբ, արդեն հասցրել են արժանանալ դերասանուհու ինստագրամյան հետևորդների ուշադրությանը։ «Դու ուղղակի հրաշք ես, շատ եմ քեզ սիրում», «Տաղանդավոր տեսակ ես դու, Անի ջան», «Միշտ օրիգինալ տեսք ունեք»,- գրում են Անիի երկրպագուները։
«Ես ուժեղ կին եմ։ Չեմ սիրում փոխզիջման գնալ կամ բավարարվել նրանով՝ ինչն ունեմ։ Կյանքից վերցնելով ամեն ինչ՝ հասնել նպատակներին և նորերը դնել»,- լուսանկարներին կից գրել է դերասանուհին։