Դերասանուհի Այա Մանուկյանը քաղցկեղ ունի. նա բուժվում է Հայաստանում

Screenshot

«Հղիության թեստ» և «Ենիչերիները» սերիալներից հայտնի Այա Մանուկյանը քաղցկեղ ունի: Դերասան Եվգենի Ցիգանովը «StarHit»-ի հետ զրույցում պատմել է, որ աղջկա մոտ երկրորդ փուլում ախտորոշվել է ցրված խոշոր B-բջիջների լիմֆոմա։ 

«Այան արդեն թերապիայի 2 կուրս է անցել։ Չնայած 33 կգ քաշին՝ նա լավ է դիմանում, հիանալի է տրամադրված ապաքինմանը: Մարտական ոգի ունի»,- ասել է Ցիգանովը: 

Այան այժմ բուժվում է Հայաստանում։ Բժիշկները դրական կանխատեսում ունեն: Նրանք պնդում են, որ լիմֆոմայի այս ձևը կարելի է հաջողությամբ բուժել։