Քիմ Քարդաշյանը Instagram-ում նոր ֆոտոշարքից կադրեր է հրապարակել։ Ռեալիթի հեռուստաաստղը կեցվածք է ընդունել սպիտակ կեղծամով, ինչի պատճառով էլ համացանցում նրան համեմատել է Մերիլին Մոնրոյի հետ: Աստղը փորձել է մի քանի կերպար՝ ընձառյուծի պրինտով լողազգեստ և դիմակ, «մերկ» ցանցից զգեստ, մինի զգեստ, փափուկ մուշտակ և այլն։
Երկրպագուները գնահատել են 43-ամյա Քիմի նկարները։ «Մերիլին, դու՞ ես», «Էլեգանտություն և սեքսուալություն Մոնրոյի ոճով»,- գրում են նրանք մեկնաբանություններում։
Քիմ Քարդաշյանն առաջին անգամը չէ, որ փորձում է Մերիլին Մոնրոյի կերպարները, ում մեծ երկրպագուն է։ Ամենահայտնին նրա հայտնվելն է երկու տարի առաջ Met Gala-ին, երբ նա վարձել էր Մերլին Մոնրոյի արխիվային զգեստը, որով նա երգել էր Happy Birthday, Mr President երգը Ջոն Քենեդիի համար։ Այս պատմությունը մեծ հնչեղություն առաջացրեց. նախ, շատերին դուր չէր եկել այն, որ Քիմը արագ նիհարել էր հանուն այս զգեստի (Օզեմպիկի օգնությամբ) և վատ օրինակ հանդիսացել իր երկրպագուների համար։ Երկրորդ՝ շատերը կարծում էին, որ Քիմին ընդհանրապես չպետք է թույլ տան կրել Մոնրոյի արխիվային զգեստը։ Ավելի ուշ համացանցում տեղեկություններ հայտնվեցին, որ զգեստին վնաս է պատճառվել։ Ինքը՝ Քիմը, հերքել է, որ ինքը առնչություն ունի դրա հետ։