«Երբ սիրում ես, ուզում ես նրան արդարացնել ու միշտ «ճիշտ» տեսնել». Նազենի Հովհաննիսյան

«Մարդու հետևից գնալու համար պիտի կամ անմնացորդ սիրես կամ անմնացորդ վստահես: Նույնիսկ, եթե սխալ է, երբ սիրում ես, ուզում ես նրան արդարացնել ու միշտ «ճիշտ» տեսնել)
Բայց ես համոզված եմ, որ, երբ իսկապես սիրում ես, գտնում ես խնդիրներն ու թերացումները մատնանշելու այնպիսի տարբերակ, որ և՛ օգտակար լինես, և ՛ իրականում ուժեղացնես կողքինիդ. լինի ծնողդ, սիրած տղամարդը, քույրը թե ընկերուհին:
Ես լավ գիտեմ, որ հաճախ իմ մտերիմների անհարմարություն եմ ստեղծում` ասելով շատ բաներ, բայց դե մենք միասին հաստատ ավելի ուժեղ ենք, քան անջատ ու «անսխալական»)… Դուք կարողանու՞մ եք քննարկել ընկերների հետ խնդիրները, թե՞ մի կերպ կուլ եք տալիս ու անցնում…»: