Ջուլիա Ռոբերթսը սիրախաղ է արել Թեյլոր Սվիֆթի սիրելիի հետ. երկրպագուները վրդովված են

Ջուլիա Ռոբերթսը անհանգստացրել է Թեյլոր Սվիֆթի բոլոր երկրպագուներին և հայտնվել կրակի կենտրոնում: Երգչուհու երկրպագուների կարծիքով՝ Ռոբերթսն իրեն չափազանց շատ բան է թույլ տվել Թրևիս Քելսիի հետ շփվելիս։

Թեյլորի համերգի ժամանակ 56-ամյա Ռոբերթսն երգչուհու սիրելիի հետ երկար ժամանակ է անցկացրել VIP զոնայում։ Սոցցանցերում հայտնվել են կադրեր, որոնցում դերասանուհին կա՛մ շոյում է ֆուտբոլիստի ուսերը, կա՛մ բռնում նրա ձեռքերը։ Թրևիսը աստղին պատասխանել է բարեհամբույր ժպիտով:

«Ես ցավում եմ Թրևիսի համար։ Ակնհայտ է, որ նա իրեն անհարմար է զգում», «Ի՞նչ է անում Ջուլիա Ռոբերթսը: Ինչո՞ւ է նա դիպչում նրա կրծքին և սեղմվում նրան: Նա այնքան անհարմար է զգում, նա փորձում է նրան հեռացնել, բայց նա հետ է պահում նրան: Սա շատ տարօրինակ է»,- գրել են դժգոհ հետևորդները։

Միևնույն ժամանակ դերասանուհուն պաշտպանողներ ևս եղել են. «Նա բավական մեծ է նրա մայրը լինելու համար, ուստի հուսով եմ, որ նա կվերաբերվի նրան որպես որդու: Մի տեսակ մայրական է», «Խնդրում եմ։ Թրևիսն իրեն անհարմար չի զգում։ Ջուլիան ակնհայտորեն հիացած է նրանով և Թեյլորով։ Նա հիանալի հումորի զգացում ունի, ուստի, հավանաբար, կատակում է նրա հետ», – պաշտպանել են Ջուլիային մյուսները:

Ի դեպ, Ռոբերտսը 22 տարի ամուսնացած է օպերատոր Դենի Մոդերի հետ։ Նրանք ջերմ հարաբերություններ են պահպանում Թեյլոր Սվիֆթի հետ 2013 թվականից։