Չնայած Ռիհաննան թողել է Savage x Fenty-ի գործադիր տնօրենի պաշտոնը և դարձել նոր գործադիր պրոդյուսեր, նա դեռ շարունակում է նկարահանվել բրենդի գովազդային արշավներում։
Նախօրեին երգչուհու նոր լուսանկարները հայտնվել էին նրա ներքնազգեստի Savage x Fenty ապրանքանիշի աքաունթում։ Ռիհաննան կեցվածք է ընդունել մուգ կիսաթափանցիկ ներքնազգեստի հավաքածուով։ Նրա մազերը արձակած են, իսկ զարդերը փայլում են պարանոցի և ձեռքերի վրա:
Ռիհաննան, ի դեպ, ներքնազգեստով կեցվածք է ընդունել նույնիսկ հղիության շրջանում։

