Ջերարդ Բաթլերին նկատել են 25-ամյա մոդելի հետ ժամադրության

Ջերարդ Բաթլերի սիրտը կրկին զբաղված է։ 54-ամյա դերասանը ժամանակ է անցկացնում իրենից երկու անգամ տարիքով փոքր մոդելի ընկերակցությամբ։

Սիրահարներին նկատել են Փրիմրոուզ բլրի երկայնքով քայլելիս: Նրանք երջանիկ տեսք ունեին, իսկ հետո այցելել են տեղական փաբ: Լուսանկարները հայտնվել են The Sun-ում։ Հայտնի է, որ Փենին մոդելային կարիերան սկսել է 16 տարեկանում։ Այն բանից հետո, երբ կատարյալ կազմվածք ունենալու ցանկությունը նրան հասցրել է նյարդային պոռթկման, աղջիկը դադար է վերցրել՝ իր հոգեկան առողջությունը բարելավելու համար:

Երբ Փենին չի զբաղվում մոդելավորմամբ, սիրում է բացօթյա զբաղմունքներ և էքստրեմալ սպորտաձևեր, ինչպիսիք են մրցարշավային մեքենա վարելը և լողալը: Նա նաև փոքր դեր է խաղացել Justice League ֆրանշիզայում։

Մինչ Փենին Ջերարդը ինը տարվա հարաբերությունների մեջ էր անշարժ գույքի ներդրող և ինտերիերի դիզայներ Մորգան Բրաունի հետ: Նրանց սիրավեպն ավարտվել է 2021 թվականի մարտին։