Քայլի Ջեների երկրպագուները քննադատել են նրան չափից շատ կոնֆետ ուտելու համար

Քայլի Ջեները քրոջ՝ Քլոեի երեկույթին, ըստ երևույթին, չափից շատ է կոնֆետներ կերել: Համենայն դեպս այդպես են մտածում նրա բաժանորդները։

Հունիսի 27-ին Քլոե Քարդաշյանը նշել է իր հոբելյանը դոլիվուդյան ոճով։ Քայլին նկարահանել է ողջ տոնակատարությունը։ Հետևորդները նկատել են, թե ինչպես է նա քաղցրավենիքը չարաշահում։ Քաղցրավենիքի տարաների վրա գրված էր «սահմանափակվել օրական երկուս հատով»:

Մեկնաբանություններում աղջկան անմիջապես նկատողություն են արել. «Դուք չեք կարող այդպես ուտել ծամվող կոնֆետներ», «Կոնֆետները չափից շատ ուտելը վտանգավոր է: Հաճելի չէ դա գովազդել», «Սա ուղղակի խենթություն է»:- գրել են ռեալիթի աստղին ուղղված մեկնաբանություններում։

Սակայն միայն Քայլին չէր, որ տոնին ամենատարբեր անախորժությունների մեջ էր հայտնվում։ Քիմ Քարդաշյանին հաջողվել է մի քանի սալտո անել մենեջեր Բրիթնի Սփիրսի գրկում և այդ մասին իմացել միայն հաջորդ առավոտյան համացանցի շնորհիվ։