Հայկական ազգային կինոակադեմիայից (Armenian National Film Academy) տեղեկանում ենք, որ հայկական «Էրկեն Կիշեր» ֆիլմը կներկայացվի Օսկարի մրցանակաբաշխությունը։
«2020 թվականի փետրվարի 9-ին կկայանան Օսկարի ակադեմիայի 92-րդ մրցանակաբաշխությունը:
Ազգային կինոակադեմիայի անդամների քվեարկության արդյունքների հիման վրա որոշվեց, որ «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն Կիշեր» ֆիլմը:
Հիշեցնենք, որ «Անահիտ» ազգային մրցանակաբաշխության ժամանակ այս ֆիլմը ճանաչվեց որպես տարվա լավագույն կինոնկար, ինչպես նաև արժանացավ մրցանակների ևս 5 անվանակարգերում՝ «Լավագույն ձայնային ռեժիսոր», «Լավագույն նկարիչ», «Լավագույն սցենարիստ», «Լավագույն օպերատոր», «Լավագույն ռեժիսոր»»,- գրում է Armenian National Film Academy-ի ֆեյսբուքյան էջը։
Նշենք, որ ֆիլմում նկարահանվել է նաև դերասան Բաբկեն Չոբանյանը, ով օրերս ստացավ Վաստակավոր արտիստի կոչում։