Թոմ Քրուզի դուստրը հրաժարվել է հոր ազգանունից

Թոմ Քրուզի և Քեթի Հոլմսի դուստրը՝ Սուրի Նոելը հրաժարվել է հոր ազգանունից և այժմ կրում է մոր հայրանունը՝ Նոել։ Ըստ «Essanews»-ի՝ 18-ամյա Սուրին հրաժարվել է հոր ազգանունից, քանի որ ցանկանում է գտնել իր անհատականությունը։ Աղբյուրի համաձայն՝ նոր անունը կօգնի նրան խուսափել պապարացիներից և քոլեջում ամեն բան սկսել նորից:

Հիշեցնենք, որ Քեթի Հոլմսն ու Թոմ Քրուզը ամուսնալուծվել են 2012 թվականին: Արդեն 12 տարի է Հոլմսը միայնակ է մեծացնում դստերը։