Ջեսիկա Ալբան բացահայտել է իր և Քեշ Ուորենի երկարատև ամուսնության գաղտնիքը

Ջեսիկա Ալբան և Քեշ Ուորենը ամուսանցած են արդեն 16 տարի: «43-ամյա դերասանուհին բացահայտել է երկարատև և երջանիկ ամուսնության գաղտնիքները: Դրանք են ճիշտ ընտրություն կատարելն ու միմյանց իսկապես ժամանակ տրամադրելը», – գրում է «Daily Mail»-ը:

Ալբան 45-ամյա Ուորենի հետ ծանոթացել է 2005 թվականի «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմի նկարահանման հրապարակում: Զույգն ամուսնացել է 2008 թվականի մայիսին: Դրանից 1 ամիս առաջ նրանց ընտանիքում ծնվեց ավագ դուստրը՝ Հոնորը: Բացի 16-ամյա Հոնորից՝ նրանք ունեն ևս 2 երեխա՝ Հեյվենն ու Հեյսը: