Մադամ Տյուսոյի թանգարանի Բեյոնսեի նոր մոմե արձանը չափազանց սպիտակ է ստացվել

Փարիզի Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանում բացվել է Բեյոնսեի արձանը: Այն, սակայն չափազանց սպիտակ է ստացվել՝ առաջացնելով երկրպագուների դժգոհությունը: Նրանցից շատերը համացանցում գրել են. «Բեյոնսեն հիմա բաց մաշկ ունի՞, սա խելագարություն է»: «Ո՞վ է սա»:

Առաջին անգամ չէ, որ թանգարանին քննադատում են Բեյոնսեի արձանի համար: 2017 թվականին Նյու Յորքի թանգարանին ևս քննադատել էին երգչուհու դեմքի, մազերի և մաշկի չափազանց բաց երանգի համար: Թանգարանը այն ​​ժամանակ բացատրեց, որ սրահի լուսավորությունը, զուգակցված ֆլեշի հետ, կարող է աղավաղել մոմե արձանի գույնը: Մասնագետները քանդակելիս դա հաշվի առնել չեն կարող: