Աշխարհում տարեկան 2,8 մլն հղի կին և նորածին Է մահանում: Այս մասին մենք տեղեկանում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած զեկույցում, որը նվիրված Է մանկական մահացությանը։
«Կանայք և նորածիններն առավել խոցելին են ծննդաբերության ժամանակ և դրանից անմիջապես հետո: Գնահատումների համաձայն, մահանում Է 2,8 մլն հղի կին և նորածին, յուրաքանչյուր 11 վայրկյանը մեկ՝ մեկ հոգի, հիմնականում այնպիսի պատճառներով, որոնք կարելի Է կանխել»,-ասված Է հետազոտության մեջ: Ավագ տարիքի երեխաները նույնպես ռիսկի խմբում են: 2018 թվականին աշխարհում զոհվել Է մինչև 15 տարեկան 6,2 մլն երեխա, նրանցից մոտավորապես 5,3 միլիոնի մահը տեղի Է ունեցել երեխայի կյանքի առաջին հինգ տարում: Իսկ 2017 թվականին հղիության և ծննդաբերության ընթացքում մահացել Է ավելի քան 290 հազար կին: Ինչպես նշվում Է, չնայած ձեռք բերված առաջընթացին և աշխարհում մանկական մահացության նվազմանը, երեխայի մահվան սպառնալիքը ծննդաբերությունից անմիջապես հետո կամ կյանքի առաջին տարիներին մնում Է բարձր: Առավել ռիսկային են առաջին ամիսները, հատկապես եթե երեխան ծնվել Է վաղաժամ կամ չափազանց փոքր, բարդացումներ են եղել ծննդաբերության ժամանակ կամ նա վարակ Է տարել: Միևնույն ժամանակ ԱՀԿ-ում նշում են, որ 2000 թվականից մանկական մահացությունը կրճատվել Է կիսով չափ, իսկ մայրերի մահացությունը՝ մեկ երրորդով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: