Եթե դուք ցանկանում եք մեկնել հանգստի Նորվեգիա կամ միտք ունեք այնտեղ մշտական բնակություն հաստատելու, ապա պարտադիր հետևեք ստորև նշված կանոններին, որոնք խախտելու դեպքում դուք լուրջ խնդիրներ կարող եք ունենալ:
- Նորվեգիայում՝ հասարակական տրանսպորտում, երբեք չզիջեք ձեր տեղը տարեց մարդկանց, որովհետև նման կերպ դուք կարող եք վիրավորել նրանց: Շուտով Նորվեգիայում սրա համար կկիրառվեն նաև դրամական տուգանքներ:
- Այստեղ չի կարելի գովաբանել ընկերներին: Աշխատեք խուսափել անգամ հաճոյախոսություններից, որովհետև նորվեգացիները դա ընդունում են որպես քծնանք:
- Երբեք մի խոսեք ձեր խնդիրների մասին: Նորվեգացիներն անկեղծ են և չեն թաքցնում, որ իրենց համար ձեր խնդիրներն անհետաքրքիր են և ոչ մի նշանակություն չունեն:
Եթե մեկ անգամ պատմեք ձեր խնդիրների մասին, հաջորդ անգամ նորվեգացին այլևս ցանկություն չի ունենա ձեզ հետ շփվելու: - Այստեղ ոչ միայն չեն սիրում անպատասխանատու մարդկանց, այլ նաև դադարեցնում են իրենց շփումը՝ տեսնելով բնավորության այդ տհաճ գիծը: Ուշանալ ժամադրությունից նշանակում է վիրավորել այն մադրուն, ով ձեզ սպասում է:
- Այստեղ հազվադեպ են սրճարաններում թեյավճար թողնում: Հիշեք, որ ձեր այս քայլով դուք կարող եք վիրավորել մատուցողին: