54-ամյա իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին հանրության առջև հայտնվել Է բաց կոստյումով: Նրա լուսանկարները հրապարակել են Ինստագրամի տարբեր ֆան-օգտատերերի էջերում։
Հայտնի աստղը այցելել Է Dolce & Gabbana իտալական նորաձեւության տան ցուցադրությանը, որը նորաձեւության շաբաթի շրջանակներում անցկացվում էր Միլանում: Հայտնի դերասանուհին հագել Էր սպիտակ կոստյում և թափանցիկ կտորից կարված սև վերնաշապիկ, որի տակից էլ երևացել Է սև կրծքալը՝ նույնպես պատրաստված թափանցիկ գործվածքից: Իր կերպարը Բելուչին լրացրել Էր մազերի նոր կարճ կտրվածքով, արևային ակնոցով ու խոշոր օղակներով ոսկե ականջօղերով: