ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի կայարաններում արգելվում է համբուրվել։
Եթե տեսախցիկները ձեզ լուսանկարեն կամ ոստիկանը ձեզ տեսնի համբուրվելիս, դուք պարտավոր կլինեք վճարել 25 դոլար օրինախախտման համար։
Սակայն այս տարօրինակ օրենքը հիմնավորված է․ իշխանությունները մտավախություն ունեն, որ երկարատև հրաժեշտների պատճառով կառամատույցները կարող են ծանրաբեռնված լինել:
Հռոմում կտրականապես արգելված է կերակրել աղավնիներին։
Եթե ոստիկանները ձեզ տեսնեն թռչուններին կերակրելիս, դուք կվճարեք 9 դոլլար տուգանք։
Սա պայմանավորված է երկու ծայրահեղություններով․ օրենքի ստեղծման առաջին պատճառն այն է, որ աղավնիները, ուտելով իրենց համար չնախատեսված սնունդ, հիվանդանում են կամ սատկում, իսկ երկրորդ պատճառն այն է, որ կուշտ աղավնիները կեղտոտում են պատմամշակութային վայրերը։
Ճապոնիան, սակայն, բոլորին զարմացնում է իր նոր օրենքով։ Այստեղ ճարպակալման դեմ պայքարում են լրջորեն։ Կանանց իրանի չափսը չպետք է գերազանցի 85 սմ, իսկ տղամարդկանցը՝ 90սմ։
Աշխատավայրերում, համասլարաններում ու դպրոցներում ամենամյա ստուգումներ են անցկացվում, ինչի արդյուքնում ճարպակալմամբ տառապող մադրիկ այստեղ հիվանդության անմիջապես սկզբում ստանում են անվճար բժշկական օգնություն՝ հեշտությամբ ազատվելով ավելորդ քաշից։
Սինգապուրում արգելված է ծամոնների ներմուծումն ու վաճառքը, ինչի պատճառով տեղացիներն ուղղակի այն ձեռք բերելու հնարավորություն չունեն: Այստեղ ծամոն ծամելը խորհուրդ է տրվում բժշկական նկատառումներով:
Այս օրենքն ընդունվել է 1992 թվականին, երբ ինչ-որ մեկը ծամոն էր կպցրել գնացքի դռներին, ինչը խանգարել էր դրանց փակվելուն և ուղևորներից մեկն ընկել էր գնացքից:
Ճապոնիայում արգելվում է պարել ակումբներում։
Կարող է տարօրինակ թվալ, որովհետև սա մի երկրում է, որտեղ կա այնպիսի քաղաք, ինչպիսին Տոկիոն է, որը հայտնի է իր գիշերային կյանքով:
1948 թվականին երկրում ընդունվեց օրենք, որի համաձայն` հասարակակության բարոյականությունը պաշտպանելու նպատակով պարել թույլատրվում է միայն դրա համար նախատեսված հասարակական վայրերում, այն էլ` մինչև կեսգիշեր: Սակայն օրենսդիրներն այժմ` Տոկիոյում կայանալիք 2020 օլիմպիադայի նախաշեմին աշխատում են օրենքի վերացման ուղղությամբ: