Քանյե Ուեսթը անցորդներին արգելել է նայել մերկ Բիանկա Ցենսորիին

Քանյե Ուեսթը խանդի նոպա է ունեցել. ռեփերը որոշել է, որ Բիանկա Ցենսորիի մերկությունը միայն իր աչքերի համար է ու սկսել է կնոջը թաքցնել անցորդներից։

Զույգի փողոցում հերթական հայտնվելու ժամանակ Քանյեն փորձել է իր մարմնով ծածկել Բիանկային ու թույլ չի տվել, որ նրան նայեն, առավել ևս՝ լուսանկարեն։ Սակայն, այնուամենայնիվ, նկարները հայտնվել են TMZ կայքում։

Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Ցենսորին, մշտապես ցնցում է հանրությանը իր բացահայտ հանդերձանքով։ Հետևաբար, Ye-ի տրամադրության հանկարծակի փոփոխությունը զարմացրել է երկրպագուներին: Հավանական է, որ նա կրկին փորձում է ուշադրություն հրավիրել իր վրա։