Աշխարհի ամենասեքսուալ գինեկոլոգը

Կի՞ն գինեկոլոգի դիմել, թե՞ տղամարդ։ Հարց, որի առաջ հաճախ են կանգնում կանայք։
Կարելի է ասել, որ կին և տղամարդ գինեկոլոգների աշխատելաոճը տարբեր է, բայց հստակ պատասխանել, թե որն է ավելի լավ, հնարավոր չէ:

Բազմաթիվ սոցիալական հարցումներ վկայում են, որ տղամարդ գինեկոլոգներն իրենց հաճախորդների հանդեպ շատ ավելի հոգատար են, քան կին մասնագետները: Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ սպիտակ խալաթով ուժեղ սեռի ներկայացուցիչները կարծես ավելի շատ են ցավում և հասկանում կանանց:
Կանայք, ովքեր ծննդաբերության ժամանակ հանդիպել են տղամարդ մանակբարձ-գինեկոլոգի, կնշեն, որ ամոթի և անհանգստության վերանալուց հետո տղամարդ-բժշկի չափազանց հոգատար վերաբերմունքը նույնիսկ ուրախացրել է իրենց: Այն հանգամանքը, որ տղամարդն ինքը չի ծննդաբերում և երբեք չի կարող ահսկանալ, թե ինչ է դա, հավանաբար ծնում է այդպիսի յուրօրինակ սրտացավություն կնոջ հանդեպ:

Աշխարհի ամենասոքսուալ գինեկոլոգը 30-ամյա Մանուել Ռիկոն է, ով 20 տարեկանում արժանացել է «Միստ Իսպանիա տիտղոսին» և երկար տարիներ զբաղվել է մոդելինգով։ Բժշկի գործընկերները լրագրողներին հավատացնում են, որ իրենց հիվանդանոց եկող բոլոր կանայք երազում են ստուգվել Մանուելի մոտ։
Ցավոք, Մանուելի ընկերները պատմել են լրագրողներին, որ բժիշկը ոչ ավանդական սեռական կողմնորոշումներ ունի։